Click to order
5 աքսեսուարներ, որոնք դու պետք է ունենաս այս սեզոնին
Աքսեսուարները կարևոր են։ Լուքի հաջողությունը երբեմն ավելի շատ կախված է հենց աքսեսուարների ճիշտ ընտրությունից, քան հագուստի։

Ըստ սեզոնի դրանք անընդմեջ փոխվում են։ Ահա հինգ աքսեսուարներ, որոնք միանշանակ արժե ունենալ գարուն-ամառ սեզոնին։
ՄԻՆԻ ՊԱՅՈՒՍԱԿ
Այս թրենդն արդեն առաջին սեզոնը չէ, որ ակտուալ է։ Հետ է եկել այն 90-ականներից։

Բացի նրանից, որ շատ հարմարավետ են այս պայուսակները, նաև նշեմ, որ ունիվերսալ են։ Կարող եք կրել թե առօրյա casual ոճով, թե դասական և նույնիսկ սպորտային հագուստի հետ։ Դե իսկ տեսականին այնքան շատ է, որ կարող եք ընտրել բազմազան տեսակներից ձեր հավանած գույնն ու ձևը։
ԱԿԱՆՋԻ ՔԱՖՖԵՐ
Գիտե՞ք ինչն եմ ամենաշատը սիրում այս աքսեսուարների մեջ։ Որ եթե նույնիսկ ձեր ականջները դակած չեն, հոգ չէ, այս աքսեսուարը կարող եք կրել։ Բազում գույներից և տեսակներից ընտրեք ձեզ համապատասխան մոդել և շողացեք այս ամառային հրաշալի սեզոնին։ Ինքս նախընտրում եմ միքսել քաֆֆերը՝ կրելով միանգամից մի քանի հատ։

Քաֆֆերի մեր տեսականուն կարող եք ծանոթանալ այս հղումով։
ԳՈՒԼՊԱՆԵՐ
Այս մեկը կարելի է անվանել իսկապես hot trend։ Եթե սիրում եք տարբերվել, աչքի ընկնել և վառ անհատականություն ունեք, անպայման խորհուրդ եմ տալիս ձեռք բերել Flying Feet-ի գուլպաներից որևէ մեկը։

Ի դեպ՝ գուլպաները ստեղծելիս հեղինակները ոգեշնչվել են հայկական գորգերից և դրանց զարդանախշերից։
ԲԱՆԴԱՆԱ
90-ականների նորաձևությունը հետ է գալիս տարբեր թրենդերի տեսքով։ Իսկապես նորաձևության ոսկե տասնամյակն է եղել այդ շրջանը: Անչափ ուրախ եմ որոշ թրենդերի վերադարձի համար։

Բանդանան ևս այդ ցանկում է։ Ես խորհուրդ եմ տալիս մետաքսից տարբերակները։ Առանձնահատուկ նրբություն են հաղորդում կերպարին։ Դե իսկ, եթե բանդանա կրկին կրելու ցանկությունն այդքան էլ շատ չէ ձեզ մոտ, ամեն դեպքում մետաքսե փոքրիկ շարֆը երբեք ավելորդ չի լինի ձեր պահարանում։ Կարող եք պայուսակից կապել, դաստակին, վարսերից և այլն։ Տարբերակները շատ են։ Իսկ մետաքսե շարֆի լավ տարբերակ կարող է լինել Drop Official-ից այս վարդագունը։
ՎԻՆՏԱԺ ԱԿՆՈՑՆԵՐ
Անցած տարի փոքր և նեղլիկ մոդելներն էին թրենդ համարվում, այս տարի դրանք մեծ և նարնջագույն են։ Վինտաժ մոդելները ամենաակտուալ տարբերակներն են։ Danz-ից կարող եք մի քանի հետաքրքիր մոդելներ ընտրել։

Վերջում ուզում եմ նշել, որ անկախ նրանից, թե հետևում եք բոլոր թրենդերին, թե ոչ, միակ բանը, որը երբեք չի կորցնի իր ակտուալությունը, դա ժպիտն է։ Հիշեք` նույնիսկ սառցե սիրտն է հնարավոր հալեցնել ժպիտով :)
About the author
Made on
Tilda