Հիմնական դրույթներ 
 Օգտվելով rougecoco.am (այսուհետ` Կայք) կայքից` Դուք (այսուհետ` Օգտատեր) համաձայնվում եք ստորև նշված պայմաններին ու դրույթներին: 
 Ընկերությունն իրավասու է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության և Դրույթների և պայմաններ հատվածում: 
 Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության: 
 Պատվերի գրանցում 
Կայքից գնում կատարելու համար անհրաժեշտ է ընտրել ապրանքը, ավելացնել այն Զամբյուղի մեջ։ Այնուհետև Զամբյուղից անցնել դեպի պատվեր հատվածը, մուտքագրել պատվերի համար պահանջվող բոլոր պարտադիր դաշտերը և ընտրել առաքման տարբերակը։ 
 Պատվերը կատարելուց հետո Օգտատերը կստանա ավտոմատ գեներացվող նամակ՝ պատվերի ընդունման ծանուցմամբ։ Այդ նամակն իր մեջ կպարունակի պատվերի մասին ամբողջական ինֆորմացիան։ 
Օգտատերը պետք է հավաստի, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Պատվերի չեղարկում 
Կայքը իրավասու է չեղարկել գրանցված պատվերը այն դեպքում, երբ` 
 - պատվերը գրանցելիս Օգտատերը պահանջվող տվյալները տրամադրել է ոչ լիարժեք կամ թերի և դրանից հետո չի խմբագրել կամ թարմացրել 24 ժամվա ընթացքում,
 - պատվերի վճարման տարբերակի հստակեցումից հետո 1 ժամվա ընթացքում Օգտատերը չի կատարել պատվերի համար անհրաժեշտ վճարումը` ներառյալ առաքման գումարը:
Օգտատերը կարող է չեղարկել իր կողմից գրանցած պատվերը այն դեպքում, երբ` 
 - առաքանին դեռ չի հանձնվել փոստային ծառայությանը կամ առաքիչին:
 Նամակագրություն 
 Կայքին տրամադրելով Ձեր էլ․ հասցեն մենք իրավասու ենք այն օգտագործել մարքեթինգային արշավների իրականացման նպատակով՝ ուղարկելով էլ․ նամակներ զեղչերի, հատուկ առաջարկների, նոր տեսականու և Կայքին վերաբերվող այլ ինֆորմացիայի վերաբերյալ։ 
 Ինչպես նաև կատարված պատվերների հաստատման կամ մերժման մասին ծանուցումներ ուղարկելով։ 
 Վերադարձի կամ փոխանակման քաղաքականություն 
 Համաձայն ՀՀ Կառավարության 30 հունվարի 2002 թվականի N 77 որոշման` գնված նմանօրինակ ապրանքը ենթակա չէ հետ վերադարձի կամ փոխանակման: 
 Կայքի պատասխանատվությունը 
 Կայքում արված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր: 
 Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում: 
 Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: 
 Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել: 
Գաղտնիության քաղաքականություն
 
Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը: 
 Տեղեկությունների հավաքագրումը 
 Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները. 
- էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար(ներ) 
- Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի: 
- Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքները և այլն 
- Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան 
- Մեզ հետ կատարված նամակագրությունը 
 Տեղեկությունների օգտագործումը
 Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Օգտատերը համաձայնվում է, որ մենք կարող ենք օգտագործել իր անձնական տեղեկությունները հետևյալի համար. 
- Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում 
- Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում 
- Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում 
- Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան 
- Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում 
 Cookie-ների քաղաքականություն 
 Կայքը կարող է ավտոմատ կերպով Ձեր համակարգչում տեղադրել «cookie»֊ներ, ինչը թույլ կտա մեզ ինքնաբերաբար նույնականացնել Ձեզ՝ ամեն անգամ մեր կայք այցելելիս: Դրա շնորհիվ մենք կկարողանանք ավելի հեշտացնել վեբ-կայքի օգտագործման գործընթացը: Դուք միշտ հնարավորություն ունեք այն անջատել։ 
 Տեղեկությունների չբացահայտումը
 Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և մենք իրավասու չենք դրանք տրամադրվել որևէ երրորդ կողմի: