Click to order
Նորաձևության էվոլյուցիան վերջին տասնամյակում
Երբ մտածում եմ 2010 թվականի մասին, թվում է, թե 2-3 տարի առաջ էր :D։ Բայց ոչ, վերադառնանք իրականություն. 2010 թվականը 11 տարի առաջ էր, այո` 11։

Անցած տասնամյակը լի էր ֆեշն փորձարկումներով, նոր թրենդերով, և վերջապես, դա այն լեգենդար շրջանն էր, որը նորաձևության աշխարհին տվեց street fashion ոճը:

Եկեք միասին հետ հայացք նետենք 10 տարի առաջ և տեսնենք, թե ինչպես են այն ժամանակվա ակտուալ լուքերը ձևափոխվել այսօր։

  • Նեղ ջինսերը և կաշվե փոքրիկ բաճկոնները դարձել են այսպիսին
  • Isabel Marant-ի մեգա հանրահայտ սնիքերները փոխարինվել են ավելի ցածր տակացու ունեցող կոշիկներով
  • Հագուստի վրա լոգոների առատության տանամյակ էր։ Այժմ դրանց փոխարինում են մինիմալիզմը և պրինտերը
  • Ջինսից կարճ շորտերը փոխարինվել են դասական և ավելի երկար տարբերակներով
  • Նեղլիկ պիջակներին եկել են փոխարինելու oversize մոդելները, որոնք, ի դեպ` ոչ մի կերպ չեն թաքցնում կնոջ գեղեցկությունը
  • Քրքրված ջինսերին այժմ ասում ենք bye-bye, փոխարինում ենք ավելի զուսպ մոդելներով
Վերջում իմ կողմից ուզում եմ ավելացնել, որ թրենդերը գալիս-գնում են։ Այն, ինչ այսօր ակտուլ է համարվում, մի քանի տարի հետո միգուցե սարսափով հիշենք։

Ոճը, անհատականությունն ու ինքնավստահությունն են միշտ նորաձև։ Անկախ նրանից, թե ինչ եք կրում, միշտ պահպանեք ձեր անհատականությունը։

Իսկ ինքնավստահ կինը միշտ շքեղ է: Անկախ նրանից, թե ինչ եք կրում, եղեք ինքնավստահ և փայլեք՝ ոգեշնչելով ձեր շրջապատի կանանց նույնպես։
About the author
Made on
Tilda