Միգուցե ինչ-որ չափով և ճիշտ է սա, բայց եկեք մի փոքր դուրս գանք ընդունված կարծիքների շղթայից և փորձարկենք նորույթներ։
Սկզբում հասկանանք, թե ի՞նչն է ժամանակակից նորաձևության աշխարհում համարվում թրենդ։
Մինիմալիզմը։
Այն այժմ գնահատվում է ոչ միայն զարդերի, այլև հագուստի, աքսեսուարների, նույնիսկ ինտերիերի մեջ։ Ժամանակը ցույց տվեց, որ մինիմալիզմը երբեք չի հնանում, այն միշտ ակտուալ է։
Զարդերի աշխարհում նույնպես գործում է այս պարզ բանաձևը՝ ինչքան մինիմալիստիկ, այնքան երկարաժամկետ։
Ընտրելով մինիմալիստիկ զարդեր` դուք երկարաժամկետ ներդրում եք կատարում, համոզված լինելով, որ դեռ շատ սեզոններ եք դրանք կրելու՝ առանց իրենց ակտուալությունը կորցնելու։
Rougecoco զարդերն ընտրելիս` ես հենց այդ սկզբունքով եմ առաջնորդվում: Ի դեպ` ես ինքս էլ ավելի հաճախ կրում եմ հենց ոսկեգույն զարդեր: Բայց վերջերս նույնիսկ ականջիս երկրորդ պիրսինգը դակեցի, որպեսզի կարողանամ վաղուց պլանավորած համադրությունը ստանալ՝ միքսելով ոսկեգույնն ու արծաթագույնը։